Փաշինյան ընտանիքի արկածները

20-12-2019 09:49

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեռյսբուքի իր էջում գրել է. Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»: Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն: Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն: Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը: Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով:

Lragir.am,
20-12-2019 09:49