ՌԴ պատգամավորի սենսացիոն խոսքն ամերիկյան զենքի մասին

14-01-2020 17:26

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, Ռոդինա կուսակցության նախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը Ռուսաստանում նկատվող տաք ձմեռը պայմանավորել է այն հանգամանքով, որ ԱՄՆ ՌԴ հանդեպ կիրառում է կլիմայական զենք: Ըստ Պետդումայի պատգամավորի, ԱՄՆ կլիմայական զենք է փորձարկել ՌԴ դեմ, ինչը կարող է հանգեցնել աղետի, մասնավորապես եթե «լողա հավերժական սառույցը»: «Այդ մշակումները կան, թեեւ դրանք արգելված են, բայց ընթանում են», ասել է ռուսաստանցի պատգամավորը: Նա հիշեցրել է նաեւ, որ, եթե այդ զենքը կիրառվում է Ռուսաստանի դեմ, դրանից կտուժի ամբողջ աշխարհը: «Բայց մենք կտուժենք ամենից շատ», հայտարարել է պատգամավորը:

Lragir.am,
14-01-2020 17:26