Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում

14-01-2020 19:21

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ այսօր ելույթ է ունենալու Լոնդոնի Բարբիկան կենտրոնում: Ծրագրում ներկայացվելու է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»: Աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմիի» դափնեկիր Մաքսիմ Վենգերովը նվագախմբի հետ կկատարի Մաքս Բրուխի Ջութակի առաջին կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհին»: Կհնչեն նաև այլ հեղինակների ստեղծագործություններ: Լոնդոնի Բարբիկան կենտրոնում կայանալիք համերգը այսօր՝ ժամը 23.30‚ ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Հայաստանի հանրային հեռուստատեսության Facebook-ի և Youtube-ի էջերում:

Lragir.am,
14-01-2020 19:21