ԱԺ-ում կքննարկվի Կենտրոնաամերիկյան խորհրդարանի հետ համագործակցության համաձայնագրի կնքման հարցը

14-01-2020 22:08

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել խորհրդարանի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի (PARLACEN) միջև համագործակցության համաձայնագիր կնքելու վերաբերյալ նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը, հանձնաժողովի այս որոշումը կներկայացվի ՀՀ ԱԺ խորհրդին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ PARLACEN-ը Կենտրոնական Ամերիկայի երկրների ինտեգրացիոն կազմակերպություն է՝ միջազգային խորհրդարան, որի պատվիրակներն ընտրվում են տվյալ երկրի քաղաքացիների կողմից՝ ուղիղ, ոչ այնպես, ինչպես ընտրվում են Եվրոպական խորհրդարանի պատվիրակները: Ըստ հանձնաժողովի անդամների՝ վերոնշյալ համաձայնագրի կնքումը կարող է լավ հնարավորություն լինել՝ խորացնելու համար Հայաստանի և Կենտրոնական Ամերիկայի երկրների խորհրդարանականների միջև կապերն ու համագործակցությունը:

Lragir.am,
14-01-2020 22:08