ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներն այլևս լեգիոնական չեն լինի Ռուսաստանում

16-01-2020 16:37

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները ներկայացնող ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում չեն լինի լեգիոնական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է publication.pravo.gov.ru-ը: Այս որոշումն հաստատվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կողմից:  ԵԱՏՄ անդամներ երկրներն են` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Ռուսաստանի առաջնությունում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը:

Lragir.am,
16-01-2020 16:37