Մարիա Գևորգյանը կանանց շախմատի առաջնության առաջատարն է

16-01-2020 21:36

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի կանանց առաջնության 5-րդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթացիկ առաջնությունում չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Մարիա Գևորգյանը: Մրցակիցների նկատմամբ առավելության հասան նաև Մարիա Կուրսովան, Մարիամ Ավետիսյանը և Աստղիկ Հակոբյանը: Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մարիա Գևորգյանն է, ով ուն 4 միավոր: 3,5 միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը:  Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:

Lragir.am,
16-01-2020 21:36