«Ռոմա»-ն դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ

17-01-2020 09:39

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմա»-ն մրցեց «Պարմա»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «գայլերին» հաջողվեց Լորենցո Պելեգրինիի դուբլի շնորհիվ հաղթանակ տոնել «Պարմա»-ի նկատմամբ և դուրս գալ հաջորդ փուլ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին վնասվածքի պատճառով: «Ռոմա»-ն գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կմրցի Թուրինի «Յուվենտուս»-ի հետ:

Lragir.am,
17-01-2020 09:39