Մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը. սակավ ձյունը խոչընդոտ չէ

17-01-2020 10:20

Հայաստանի դահուկավազքի առաջնությանն այս տարի մասնակից կա նաև Շվեյցարիայից: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Առաջնությունը կրկին անցկացվում է Աշոցքում: Այս տարվա առաջնությանը մեկ մասնակից կա Շվեյցարիայից: «Ցավոք, այս տարի ձյան խնդիր կա. այն սակավ է: Սակայն մեզ հաջողվել է հրաշալի վազքուղի ստանալ: Հույս ունենք, որ մարզիկները կբարելավեն արդյունքները»,-նշեց Սարգսյանը: Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում են մոտ 30 մարզիկներ Գյումրիից, Աշոցքից, Երևանից (Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ) և Վանաձորից: Հայաստանի առաջնությունը մեկնարկում է հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 19-ին: Այն ընդգրկված է Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային օրացույցային պլանին: Առաջնության երկրորդ փուլը կանցկացվի փետրվարին կրկին Աշոցքում:

Lragir.am,
17-01-2020 10:20