Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցել է Կուտոյանի մահվան կապակցությամբ

17-01-2020 18:53

Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին: Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին: Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»,-գրել է Արման Թաթոյանը:

Lragir.am,
17-01-2020 18:53