Միքայելյանը և Գալստյանը հաղթանակով մեկնարկեցին Հայաստանի դահուկավազքի առաջնությունում

18-01-2020 11:08

Աշոցքում մեկնարկած Հայաստանի դահուկավազքի առաջնության մեկնարկային օրվա հաղթողների անունները հայտնի են: «Արմենպրես»-ի հղորդմամբ` կանանց 5 կմ դասական ոճում Հայաստանի չեմպիոնն Աշոցքից Կատյա Գալստյանն է (19:26.1  րոպե արդյունք), նրան հաջորդում են Վարսիկ Ավետիսյանը Գյումրիից (24:55.2 րոպե արդյունք)  և Անգելինա Մուրադյանը Աշոցքից (25:54.8 րոպե արդյունք): Տղամարդկանց 10 կմ դասական պայքարում   33.25.6 րոպե արդյունքով ոսկե մեդալակիրը Միքայել Միքայելյանն է: Արծաթե մեդալակիր դարձել է Թադևոս Պողոսյանը 33.45.4 րոպե արդյունքով, իսկ եռյակը եզրափակում է Երվանդ Մանուկյանը 38.32.4 րոպե արդյունքով: Հայաստանի առաջնությունում ևս երկու մեկնարկ կլինի հունվարի 18-ին և 19-ին:

Lragir.am,
18-01-2020 11:08