Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել

18-01-2020 14:33

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել: Նրանք, մասնավորապես, հայտնել են, որ ս.թ. հունվարի 18-ին «Հրապարակ» թերթում տպագրվել է «Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն» վերտառությամբ հոդված, որը չի համապատասխանում իրականությանը: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրված չէ: Խնդրում ենք զերծ մնալ անձի բարի համբավը, անմեղության կանխավարկածը խախտելու դրսևորումներից»,- ասվում է հայտարարությունում:

Lragir.am,
18-01-2020 14:33