ԱԺ նախագահը ՍԴ թնջուկի լուծման տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները

18-01-2020 18:28

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանն ասաց հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Բազմիցս ասել եմ, որ ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը նաև սահմանադրական փոփոխություններ են»,- ասաց Միրզոյանը: Արարատ Միրզոյանը նշեց, որ վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանում անընդհատ խոսակցություններ եղել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Lragir.am,
18-01-2020 18:28