Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի կամ էլեկտրական վառարաններով. Մարզպետ

19-01-2020 13:17

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Այո, ցավոք դեռ Կոտայքում ունենք դպրոցներ, որտեղ դեռեւս ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի կամ էլեկտրական վառարաններով, սակայն բացարձակապես ԲՈԼՈՐ այդ դպրոցներում ձեռնարկվել են կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրեր՝ ամբողջական եւ վերջնական լուծում տալու այս խնդրին: Միայն այս պահին՝ մարզի 5 դպրոցներում իրականացվում են կենտրոնացված ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներ (4-ում՝ ֆին.վերաբաշխումների շնորհիվ, մեկում՝ համայնքի հետ համագործակցության միջոցով): Հ.Գ. Ըստ այդմ՝ գործնականում անհնար է կոնկրետ այդ դպրոցներում ապահովելու մեր գործընկեր գերատեսչությունների կողմից սահմանված՝ ջերմաստիճանի համաչափ ֆոնը դպրոցի բոլոր անկյուններում: Հ.Գ.Գ. Բոլոր դեպքերում՝ վստահեցնում եմ, արվում է ամեն ինչ՝ տվյալ դպրոցների դասասենյակներում նվազագույն ջերմաստիճանի ֆոնը երաշխավորված պահելու համար, ինչի համար նաեւ բացի պաշտոնեական վարչարարությունից, իրականացնում ենք նաեւ անակնկալ ստուգայցեր եւ հարկ եղած դեպքում՝ ձեռնարկում ենք կարգապահական միջոցառումներ:

Lragir.am,
19-01-2020 13:17