Արքայազն Հարրին և Մեգանը հրաժարվեցին արքայական տիտղոսներից

19-01-2020 13:34

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, այլևս արքայական տիտղոսներ չեն կրելու և պետական միջոցներից գումար չեն ստանալու արքայական պարտականությունները կատարելու համար: Այս մասին նշված է Բուքինգեմյան պալատի տարածած հաղորդագրությունում: Զույգը նաև այլևս պաշտոնապես չի ներկայացնելու թագուհուն: Սասեքսի դուքսն ու դքսուհին վճարելու 2.4 միլիոն ֆունտ, որն օգտագործվել է Բրիտանիայում իրենց տունը վերանորոգելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարրին և Մեգանը հայտարարել էին արքայական պարտականությունների հրաժարվելու մասին:

Lragir.am,
19-01-2020 13:34