1998 թ. հեղաշրջմանը նախորդեց մեկ տասնյակից ավել պետական, քաղաքական գործիչների սպանությունները

19-01-2020 15:20

«Ժողովրդավարական  Հարենիք» կուսակցությունը ցավակցում է պետական գործիչ Գեորգի Կուտոյանի հարազատներին, մերձավորներին նրա ողբերգական մահվան կապակցությամբ: Գեորգի Կուտոյանի սպանությունն իրականացնողների նպատակը ոչ միայն չեզոքացնել ծանրակշիռ տեղեկատվության տիրապետողին, այլև երկրում ձևավորել վախի, անվստահության, քաոսի մթնոլորտ՝ պետականության համար բոլոր վտանգավոր հետևանքներով: Ավելին, եթե վերլուծում ենք Հայաստանի նորագույն պատմությունը, ապա կարծես թե մտնում ենք նախադեպային շրջապտույտի մեջ՝ 1998 թ. հեղաշրջմանը նախորդեց մեկ տասնյակից ավել պետական, քաղաքական գործիչների սպանությունները և հաջորդեց հոկտեմբերի 27-ը, ինչը կործանիչ հարված էր մեր հանրապետությանը: Գեորգի Կուտոյանի սպանությունն օրվա իշխանություններին սթափության վերջին ահազանգերից է և, եթե այն ևս մնա անհետևանք, ապա հաջորդ կրակոցներին չի կարող դիմակայել դեռևս անկայուն, անցումային փուլում գտնվող պետականությունը: Ժամանակն է իշխանությունները նախաձեռնեն Ազգային ժողովրդավարական կառավարության ձևավորումը, ինչը կկանխի Հայաստանը ցնցումների մեջ պահող շահագրգիռ ուժերի նպանատիպ չարագործություններից: «Ժողովրդավարական  Հարենիք» կուսակցություն

Lragir.am,
19-01-2020 15:20