Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականը

19-01-2020 15:38

ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է ընդունվել երկրի նախարարների կաբինետի հրաժարականի մասին որոշումը. դա կապված է ինչպես ՌԴ նախագահի համար քաղաքական համակարգի նորացման շրջանակում որոշումներն առանց որևէ այլ գործոնների, ներառյալ՝ կառավարության գործոնի հետ կապված զգուշավորության քննարկելու և ընդունելու հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ, այնպես էլ կառավարության ներկայիս կազմի աշխատանքի տևողության հետ: «Ինչ վերաբերում է նրան, թե ինչու, ես կնշեմ երկու պահ: Առաջինն ու գլխավորն, ինչի մասին ես ասացի, երբ մենք հանդիպում էինք նախագահի հետ ուղերձից հետո, ընթացիկ տարվա հունվարի 15-ին՝ այն մասին, որ ուղերձում ընդգծվել են քաղաքական համակարգի նորացման, հայտնի չափով՝ նույնիսկ երկրում իշխանությունների հակակշռման այնքան մասշտաբային խնդիրներ, դա վերաբերում է և՛ կառավարությանը, և՛ խորհրդարանին, մասամբ՝ նախագահին, դատական իշխանությանը, որ այն բանի համար, որ ընդունվեն այդ բոլոր որոշումները, նախագահը պետք է բացարձակ ազատ լինի այն առումով, որ դրանք քննարկի և ընդունի առանց որևէ այլ գործոնների հետ կապված զգուշավորության: Ներառյալ՝ կառավարության գործոնը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Մեդվեդևը Ռուսաստանի «Առաջին ալիքին» տրված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես և ինչու է ընդունվել հրաժարականի մասին որոշումը: Նա նաև նշել է, որ, ընդհանուր առմամբ, իր գլխավորած երկու կառավարությունների գործունեության ժամկետը կազմել է գրեթե ութ տարի: «Դա հսկայական ժամկետ է: Ռուսատանի նորագույն պատմության մեջ դա առաջին անգամն էր: Ես, փորփրել եմ, այսպես ասած, պատմությունը՝ և՛ խորհրդային շրջանի, և՛ նույնիսկ ցարական շրջանի, բայց ուղիղ ասենք, այդքան եկար այդ հարցերով ոչ ոք չի զբաղվել՝ բացառությամբ առանձին գործիչների»,- ընդգծել է նախկին վարչապետը: «Այդ պատճառով կատարելապես ակնհայտ է նաև այն, որ այն աշխատանքը, որ կատարել են և՛ առաջին կառավարությունը, և երկրորդ կառավարությունը, այնուամենայնիվ, շատ երկարատև է եղել, իսկ դա բարդ աշխատանք է՝ կապված բացառիկ բարդ հարցերով որոշումների ընդունման հետ»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, եզրափակել է Մեդվեդևը:

Lragir.am,
19-01-2020 15:38