Ձյան պատճառով Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով

19-01-2020 17:42

ՌԴ ԱԳՆ-ն Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին զգուշացրել է այն մասին, որ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը առժամանակ դադարեցնում է թռիչքները Իրանի մայրաքաղաքում ուժեղ ձյան պատճառով: «Իրան- բոլոր ինքնաթիռների թռիչքները Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից (THR) դադարեցվել են ուժեղ ձյան պատճառով, ասվում է «Թվիթեր»-ում ՌԴ ԱԳՆ իրավիճակա-ճգնաժամային կենտրոնի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում նշվում է, որ Armeia Airways ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթի ժամանումը, որը նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 16:00-ին, սպասվում է ժամը 16:31-ին:

Lragir.am,
19-01-2020 17:42