Հայաստանի ֆուտբոլի ընտրանու դարպասապահը վնասվածք է ստացել

19-01-2020 19:47

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանը վնասվածք է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իրանական ԶԼՄ-ները: Հայրապետյանը ծնկի վնասվածք է ստացել «Փեյքան»-ի հերթական մարզման ժամանակ: Ակումբի բժիշկները վնասվածքը լուրջ չեն համարում: Գուցե հայ դարպասապահը մասնակցի հունվարի 25-ին նախատեսված «Փեյքան»-ի խաղին: Արամ Հայրապետյանը իրանական «Փեյքան»-ի շարքերը համալրել էր հունվար ամսվա մեկնարկին, իսկ մինչ այդ հանդես էր գալիս Երևանի «Ուրարտու» ակումբում:

Lragir.am,
19-01-2020 19:47