Բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Արթուր Դավթյանը՝ Կուտոյանի մահվան մասին. News.am

19-01-2020 20:52

Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին լրագրողներին ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հայտնում է News.am-ը: «Դեպքի վերաբերյալ արդեն ապահովվել է որոշակի հրապարակայնություն: Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին:»,-ասաց նա:

Lragir.am,
19-01-2020 20:52