ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

19-01-2020 23:31

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Lragir.am,
19-01-2020 23:31