«Պիտի անպայման Պետրոսյան Գևրոգը խոսա, որ Բաբաջանյան Արմանի աստղը փայլի»

21-01-2020 00:19

«Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, որովհետև վիրավորանքի համար պետք է լինի հասցեատեր: Ես չգիտեմ, թե ինչու որոշ մարդիկ իրենց համարեցին հասցեատեր, դա իրենց կհարցնեք: Ուղղակի հորդորել եմ, որ պայքարը լինի նաև այլ ուղղություններով»,- լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իր և պատգամավոր Արման Բաբաջանյանի վեճին: Հիշեցնենք, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի նախագծի քննարկման ժամանակ Գևրոգ Պետրոսյանի ելույթը հարուցել էր Արման Բաբաջանյանի զարույթը, նրանք վիճել էին, այնուհետև պատգամավորների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: Գևորգ Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ քաշքշուկ տեղի ունեցել է, բայց դա բնորոշ է բոլոր երկրների խորհրդարաններին: «Արման Բաբաջանյանը ոգևորության հերթական փուլն էր ապրում, դրանից սկսվեց: Ես այդ պահին բացակայում էի, ինքն ասել է՝ ինչ-որ մեկը Բարգավաճից պիտի գա ու ներողություն խնդրի: Տղա ջան, ինչ-որ մեկը չի, դու իմ անուն-ազգանունը չգիտե՞ս: Բայց ինչի՞ համար: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե հարուցեմ երկնային և երկրային օրենքների զայրույթը, բայց ես որևէ մեկին ոչ վիրավորել եմ, ոչ անպատվել եմ: Ինքը մտածում է, որ այդ թիրախում ինքն է: Ես ընդամնեը ելույթ եմ ունեցել, իրանք էլ են վեր կենում, տարբեր ելույթներ ունենում: Հիմա չցիտեմ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: Բա էդ նույն Բաբաջանյան Արմանը ինչու՞ չէր վերկենում ու ասում, որ «թաթիկները կտրելը» դա բռնության քարոզ ա: Չունե՞ր էդքան դուխ: Պիտի անպայման Պետրոսյան Գևրոգը խոսա, որ Բաբաջանյան Արմանի աստղը փայլի՞»,- ասաց Գևրոգ Պետրոսյանը: Անդրադառնալով քրեական ենթամշակույթը քրեականացնելու նախաձեռնությանը՝ Պետրոսյանն ասասց, որ իրենք կողմ են, որ ցանկացած հանցագործություն պատժվի: «Բայց մենք կողմ չենք, որ ոչինչ չարած մարդուն տանեն պատասխանատվության ենթարկեն: Եվ մենք գտնում ենք, որ էս երկրում ավելի վտանգավոր արարքների հեղինակներ կան, որ պիտի նրանց մասին մտածել»,- հավելեց նա: Մանրամասները՝ տեսանյութում․

Lragir.am,
21-01-2020 00:19