Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու կին և երեխա է զոհվել

21-01-2020 19:27

Սիրիայի Հալեպ քաղաքի երկու բնակելի թաղամասերի հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը: «Երկու կին և մեկ երեխա զոհվել են, երեք մարդ էլ վիրավորվել է ահաբեկիչների կողմից Հալեպում Խալյաբ ալ-Ջադիդ և Զախրա թաղամասերի հրթիռակոծության հետևանքով»,- գրում է գործակալությունը:

Lragir.am,
21-01-2020 19:27