Ռուսաստանի նոր կառավարության կազմը

21-01-2020 22:23

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նախարարների նոր կաբինետի կազմի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը կունենա ինը տեղակալ: Իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ նոր կառավարության կազմում ընդգրկվել են՝ Անդրեյ Բելոուսով՝ կառավարության նախագահի առաջին տեղակալ, Դմիտրի Գրիգորենկո՝ փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար; Վիկտորիա Աբրամչենկո՝ փոխվարչապետ; Տատյանա Գոլիկովա՝ փոխվարչապետ; Յուրի Բորիսով՝ փոխվարչապետ; Դմիտրի Չերնիշենկո՝ փոխվարչապետ; Յուրի Տրուտնև՝ փոխվարչապետ, Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում լիազոր ներկայացուցիչ; Ալեքսեյ Օվերչուկ՝ փոխվարչապետ; Մարատ Խուսնուլին՝ փոխվարչապետ; Սերգեյ Շոյգու՝ պաշտպանության նախարար; Սերգեյ Լավրով՝ արտաքին գործերի նախարար; Վլադիմիր Կոլոկոլցև՝ ներքին գործերի նախարար; Օլգա Լյուբիմովա՝ մշակույթի նախարար; Ալեքսանդր Նովակ՝ էներգետիկայի նախարար; Եվգենի Դիտրիխ՝ տրանսպորտի նախարար; Դենիս Մանտուրով՝ արդյունաբերության և առևտրի նախարար; Մաքսուտ Շադաև՝ կապի նախարար; Դմիտրի Կոբիլկին՝ բնական պաշարների և բնապահպանության նախարար; Միխայիլ Մուրաշկո՝ առողջապահության նախարար; Դմիտրի Պատրուշև՝ գյուղատնտեսության նախարար; Վլադիմիր Յակուշև՝ շինարարության և կոմունալ ծառայությունների նախարար; Եվգենի Զինիչև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար; Անտոն Սիլուանով՝ ֆինանսների նախարար; Սերգեյ Կրավցով՝ լուսավորության նախարար; Ալեքսանդր Կոզլով՝ Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար; Օլեգ Մատիցին՝ սպորտի նախարար; Անտոն Կոտյակով՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար:

Lragir.am,
21-01-2020 22:23