Ուես Անդերսոնը աստղային կազմ է հավաքել իր նոր ֆիլմի համար

21-01-2020 23:24

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը: Բացի Բիլ Մյուրեյից եւ Օուեն Ուիլսոնից, որոնք հաճախ են խաղում «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմի ռեժիսորի ղեկավարությամբ, ժապավենում կարելի կլինի տեսնել Մաթիե Ամալրիքին, Բոբ Բալաբանին, Էդրիան Բրոուդիին, Թիմոթի Շալամեին, Ուիլ Դեֆոյին, Սեսիլ դե Ֆրանսին, Բենիսիո դել Տորոյին, Ռուփերթ Ֆրենդին, Լինա Քուդրիին, Ալեքս Լոութերին, Վենսան Լաքոսթին, Վենսան Մաքենին, Ֆրենսիս ՄաքԴորմանդին, Էլիզաբեթ Մոսին, Սիրշա Ռոնանին, Ջեյսոն Շվարցմանին, Լեա Սեյդուին, Լոյիս Սմիթին, Թիլդա Սուինթոնին, Քրիստոֆ Վալցին եւ Քեյթ Ուինսլեթին: «Ֆրանսիացի դիսպետչերը» համարում են «սիրային նամակ լրագրողներին 20-րդ դարի Փարիզում ամերիկյան թերթի խմբագրությունից»: Ժապավենի հիմնական սյուժետային գծերը երեքն են, իսկ նրա տեւողությունը երկու ժամից փոքր-ինչ պակաս Է: Նկարահանումներն անցկացվել են Ֆրանսիայում: Սպասվում է, որ կինոնկարը կթողարկվի մայիսին եւ կցուցադրվի Կաննի կինոփառատոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
21-01-2020 23:24