Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

21-01-2020 23:13

Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը, տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Lragir.am,
21-01-2020 23:13