Սամվել Նիկոյանին հրավիրել են ՀՔԾ. Հրապարակ

22-01-2020 08:43

Հրապարակ թերթը գրում է. Մենք դեկտեմբերի 7-ին հարցազրույց էինք արել ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ․ «Միայն մանկամիտը կարող էր մտածել, որ նախագահը Սերգոյին նման հանձնարարություն կտար»: Խոսքը Սերժ Սարգսյանի դեմ դիզվառելիքի հետ կապված քրգործի մասին է: Հարցազրույցից հետո Նիկոյանին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու հարցազրույցում արտահայտած մտքերի կապակցությամբ, որտեղ նա կասկած է հայտնել նախաքննության օրինականության հետ կապված: Երկու օր իրար ետեւից նրան հրավիրել են եւ ժամերով պահել ՀՔԾ-ում՝ պահանջելով բացատրել, թե ինչու է հարցազրույց տվել՝ «ի՞նչ եք նկատի ունեցել, երբ ասել եք․․․»:

Lragir.am,
22-01-2020 08:43