Կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը

22-01-2020 11:44

Կայացել է Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ գրասենյակում կայացավ VBet Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի խաղացանկի վիճակահանությունը, որի ընթացքում որոշվեցին կիսաեզրափակիչ հանդիպումների դաշտի տերերը: Մարտի 10-11-ին կայանալիք առաջին հանդիպումներում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Նոա»-ին, «Արարատ-Արմենիա»-ն՝  «Գանձասար-Կապան»-ին:

Lragir.am,
22-01-2020 11:44