Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

22-01-2020 19:05

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ: Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Lragir.am,
22-01-2020 19:05