Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը

22-01-2020 21:47

Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում կներկայացնի իր հեղինակած «Հրաժեշտ պատրանքներին» («Прощание с иллюзиями») հայերեն թարգմանությամբ գիրքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Պոզները տեղեկացրել է Ինստագրամի իր էջում: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին՝ «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում: «Սպասում ենք ձեզ»,- գրել է Պոզները: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին՝ անգլերեն լեզվով: Հետո այն թարգմանվել է ռուսերեն: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը՝ չնայած 1915-ի ցեղասպանությանը:

Lragir.am,
22-01-2020 21:47