Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի հայազգի նոր նախարարի հետ

22-01-2020 22:01

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ նախարար Վարդինե Օհանյանի հետ: Զրույցի ընթացքում հաջողություն մաղթեցի հայազգի նախարարին՝ վերոնշյալ ոլորտներում համագործակցելու պատրաստակամություն հայտնելով: Ի դեպ, Վարդինե Օհանյանը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին հայ կին նախարարն է․ նա առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից: Մինչ այս Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը: Հավելեմ, որ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել նաև Լիբանանի սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Ռիչարդ Կույումջյանի հետ և շնորհակալություն հայտնել իր պաշտոնավարման ընթացքում հայ-լիբանանյան գործընկերության խթանման գործում ունեցած ներդրումի համար: Ավելի ուշ նախատեսում եմ կապ հաստատել նաև Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի հետ»:

Lragir.am,
22-01-2020 22:01