Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության նորանշանակ հայ նախարարի հետ

22-01-2020 22:56

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության հայազգի նորանշանակ նախարար` սպորտի և երիտասարդության գլխավոր պատասխանատու Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ: Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիկին նախարարին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ, հույս հայտնել, որ Լիբանանում կայունության ամրապնդումը թույլ կտա կառավարությանը և նախարարին իրագործել նախանշված բոլոր ծրագրերը: Պայմանավորվել ենք, որ օրեր անց նախարարի հետ կրկին հեռախոաազրույց կունենանք ու կքննարկենք համագործակցության կոնկրետ ծրագրեր»:

Lragir.am,
22-01-2020 22:56