Աղմուկն անհանգստություն է առաջացրել Իջևանում. ինչ է տեղի ունեցել

23-01-2020 00:55

Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր հայտնում են, որ Իջևանում, Վանաձորում, Տավուշի և Լոռու տարբեր բնակավայրերում պայթյունի բարձր ձայն է լսվել: Տեղեկություններ են հրապարակվել, որ Ենոքավան գյուղի մոտ ինքնաթիռ է ընկել կամ պայթյուն է տեղի ունեցել: Այս տեղեկությունները, սակայն, հերքել են թե Տավուշի մարզպետարանը, թե ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը: Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է ՌԴ Պաշտպանության նախարարության կայքում հրապաարկված տեղեկությունը Էրեբունու ռուսական ավիացիոն բազայի վարժանքների մասին: Սոցցանցերում մի շարք ականատեսներ գրում են, որ ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել ցածր բարձրության վրա, որն էլ եղել է աղմուկի պատճառը:

Lragir.am,
23-01-2020 00:55