Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է հանձնել Երևանում դեսպանություն բացելու դիմումը

23-01-2020 14:28

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 23-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Զոհրաբ Մնացականյանին է հանձնել Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը:

Lragir.am,
23-01-2020 14:28