Ուկրաինան որոշել Է իր երկաթուղիները 10 տարով կառավարման տալ Գերմանիային

23-01-2020 15:03

Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Գերմանիայի երկաթուղիների Deutsche Bahn AG ազգային գործարկուին տասը տարով կառավարման տալ «Ուկրզալիզնիցյա» բաժնետիրական ընկերությունը: Այդ մասին հայտարարել Է Ուկրանիայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հունվարի 23-ի առավոտյան Դավոսում (Շվեյցարիա) կայացած «Ուկրաինական նախաճաշին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա հավելել Է, որ Ուկրաինայի իշխանություններն այդ որոշման հետ են կապում ոչ միայն «Ուկրզալիզնիցյայի» զարգացման ակնկալիքները: «Դա Էկոհամակարգային որոշում Է, որը պետք Է ցույց տա, որ Ուկրաինան չտեսնված կերպով բաց Է ներդրումների, աշխարհի, նոր ստանդարտների համար»,- ասել Է վարչապետը: Գոնչարուկը հավելել Է, թե, չնայած այն բանին, որ դեռ անհրաժեշտ Է պայմանավորվել եւ համաձայնեցնել որոշման մանրամասնությունները եւ փաստաթղթերը, «դրա վերաբերյալ քաղաքական որուշումն արդեն վիթխարի քայլ Է», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Lragir.am,
23-01-2020 15:03