Սամվել Կարապետյանը 2019 թ. անշարժ գույքից 655 միլիոն դոլար եկամուտ է ուենցել. Ֆորբս

23-01-2020 19:08

Ֆորբսի հանդեսի ռուսական խմբագրությունը հրապարակել է Ռուսաստանի «Անշարժ գույքի արքաների» ամենամյա ցանկը: «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2019 թվականին անշարժ գույքի վարձակալությունից 655 միլիոն դոլարի եկամուտ է ստացել: Այս ցուցանիշով Կարապետյանը երկրորդն է: Առաջին տեղում «Կիևյան հրապարակի» սեփականատերեր Գոդ Նիսանովն ու Զարահ Իլիևն են, որոնք 2019 թվականին 1.6 միլիարդ դոլարի եկամուտ են ստացել: Եռյակը 580 միլիոն դոլարով եզրափակում է Միխաիլ և Սաիտ-Սալամ Գուցերիևների «Սաֆմարը»:  

Lragir.am,
23-01-2020 19:08