«Էրեբունի Պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի պահին Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել. Սողոմոնյան

23-01-2020 20:33

«Էրեբունի Պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել, որովհետև ճաշի ժամ էր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Հետո, իհարկե, չեն կարողացել վերադառնալ ու մտնել գրասենյակ, որովհետև արդեն ոստիկանությունը շրջապատել էր այն»,- ասաց Սողոմոնյանը: Հարցին, թե որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, ու ինչքանով է դա իրենց առնչվում՝ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ չի կարող ասել և կգերադասի տեղեկությունները ամբողջացնել, և եթե իրենց այս միջադեպը ինչ-որ կերպ առնչվում է, բնական է, որ և կմեկնաբանեն ու հայտարարություն կտարածեն: «Ներկայումս որևէ տեղեկություն չունեմ»,- նշեց Սողոմոնյանը:

Lragir.am,
23-01-2020 20:33