«Վեդմաքի» առաջին եթերաշրջանը դիտումների քանակի ռեկորդ Է սահմանել

23-01-2020 21:20

«Վեդմաք» սերիալի առաջին եթերաշրջանը դիտումների թվով ռեկորդ Է սահմանել Netflix պլատֆորմում: Այդ մասին հայտնել Է NME-ն: Սթրիմինգային ծառայությունը պարզաբանել Է, որ պրեմիերիայից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում այն դիտել են 76 միլիոն անգամ: Այսպիսով, այն դարձել Է ամենասիրված առաջին եթերաշրջանը Netflix-ի բոլոր նախագծերի մեջ: Պլատֆորմը վերջերս փոխել Է վիճակագրություն վարելու համակարգը, այժմ հաշվի են առնվում բոլոր օգտահաշիվները, որոնցում գրանցվել Է ցանկացած սերիայի կամ ֆիլմի առնվազն երկու րոպե դիտում, այլ ոչ թե 70 տոկոս, ինչպես եղել Է նախկինում: «Վեդմաքը» երկրորդ եթերաշրջանի համար երկարացրել են դեռ մինչեւ առաջինի պրեմիերան: Երեք գլխավոր դերակատարները՝ Հենրի Քավիլը, Ֆրեյա Ալանը եւ Անյա Չալոտրան, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Թողարկման ժամկետն առայժմ չի ճշտվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
23-01-2020 21:20