Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. «Ժողովուրդ»

24-01-2020 09:17

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը: Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին: Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց եւ հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ արդեն հարցաքննվել է նաեւ այն տաքսու վարորդը, որի հետ Կուտոյանը Արշակունյաց փողոցից ուղեւորվել էր Պարույր Սեւակի իր բնակարան, ինչպես նաեւ հայտնել էինք ԱԱԾ նախկին տնօրենի կողմից կնոջն ուղղված նամակի մասին»:

Lragir.am,
24-01-2020 09:17