Արցախի զորամասերից մեկում դեպք է գրանցվել, որի հետեւանքով կա երկու վիրավոր

24-01-2020 09:45

Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում դեպք է գրանցվել, որի հետեւանքով կա երկու վիրավոր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով տարածված տեղեկությունները, թե զոհ կա: «Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է: Տեղի ունեցածը միջադեպ է, տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել», գրել է նա:

Lragir.am,
24-01-2020 09:45