ՄԻՊ աջակցությամբ կառուցվել է բազրիք 

24-01-2020 10:30

Հաշմանդամություն ունեցող թոշակառուի բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ «Հայփոստ»-ի Երևանի թիվ 40 կապի բաժանմունքում կառուցվել է բազրիք: Կենսաթոշակառու Զավեն Գրիգորյանի խոսքով՝ երկու տարի դիմել է պետական տարբեր մարմինների, բայց արձագանք չի ստացել: «Առաջ մի կերպ տանջվելով պիտի մուտք գործեինք փոստատուն. շատ մարդիկ են վայր ընկել՝  մանավանդ ձմռանը: Հիմա հանգիստ, բազրիքներից բռնելով, մենք ներս ենք մտնում, մեր գործարքները կատարում ենք, թոշակները ստանում, գնում ենք տուն»․- ասում է Զավեն Գրիգորյանը: «Հայփոստ»-ի Երևանի թիվ 40 կապի բաժանմունքում կառուցված բազրիքի ուսումնասիրության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նկատել են, որ  նորակառույց թեքահարթակը չի համապատասխանում սահմանված պահանջներին: Բարձրացվել է նաև թեքահարթակը վերակառուցելու հարցը:

Lragir.am,
24-01-2020 10:30