Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել «Աստանա»-ի հետ. պաշտոնական

24-01-2020 11:34

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանա» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել Պորտուգալիայում ամբողջական բուժզննում անցնելուց հետո: Տիգրան Բարսեղյանն «Աստանա»-ի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել:

Lragir.am,
24-01-2020 11:34