Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ կարձակվի

24-01-2020 15:34

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը ազատ կարձակվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը: «Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը պատժի կրումից ազատ կարձակվի: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը», – գրել է Ալոյանը: Մանուկյանը անազատության մեջ է 1996 թվականից: Նա դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար:

Lragir.am,
24-01-2020 15:34