Իլ դը Ֆրանսը Երևանին կօգնի հասարակական տրանսպորտի միասնական համակարգի ստեղծման գործում

24-01-2020 16:18

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պլանավորման և քաղաքաշինության ինստիտուտը այս շաբաթ այցելել է Հայաստան՝ վերջնական տեսքի բերելու Երևան քաղաքի հետ իր համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը: Իլ դը Ֆրանս տարածաշրջանը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համատեղ կաջակցի հետևյալ ծրագրերին՝ հասարակական տրանսպորտի միասնական համակարգի ստեղծում թափոնների կառավարում քաղաքաշինական ծրագիր Իլ դը Ֆրանս տարածաշրջանն արդեն իսկ հանդիսանում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործընկեր, որի նոր կամպուսի կառուցման համար տարածաշրջանը տրամադրում է 500,000 եվրո դրամաշնորհ: Իլ դը Ֆրանսը զարգացնում է իր գործունեությունը Հայաստանում, նշել է դեսպանը:

Lragir.am,
24-01-2020 16:18