Կոչ հրեա ժողովրդին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարից

24-01-2020 19:10

«Օուշվիցի ազատագրման հարգանքի տուրքում Իսրայելը պետք է ուսումնասիրի երկու հուշարձանների հեքիաթը» հոդվածում /https://www.jpost.com/Opinion/At-Auschwitz-liberation-tribute-Israel-should-study-tale-of-two-monuments-614769?fbclid=IwAR1cnrEJwqxXPsIj8cskai8g6Y6mtuMGFku-Xlfe0yal81SuDDDbxjzUsp8/  հեղինակը փորձ է անում կասկածի տակ դնել ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման անհրաժեշտությունը: Նժդեհը` հայության դեմ տարվող ցեղասպանության մի մեծ դրվագի կանխարգելման կազմակերպիչը, դարձել է այս իսրայելական հոդվածի թիրախը: Հոդվածը  ոչ միայն աղավաղում է պատմական իրողությունը, Նժդեհի մարդասիրական գործունեությունը, Նժդեհի` համամարդկային արժեքների և նպատակների այդ նվիրյալի կենսագիրը, այլև մի թունավոր հարձակում է հնարավոր ցեղասպանության դրվագի կանխարգելման փաստին: Ինչպե±ս կարող է հրեական ժողովրդի ծոցից ծնվի իրական կյանքում ցեղասպանությունը հովանավորող մի հեղինակ ու նման մի հոդված: Մի±թե նա ժառանգական կապ ունի Ֆրանց Վերֆելի, Հենրի Մորգենթաուի, Արմին Վեգների հետ, կասկածու՛մ ենք: Հրեական ժողովուրդը տեղյակ է, արդյո±ք, որ մինչ օրս իր պետությունը չի դատապարտել Հոլոքստից 20-25 տարիներ առաջ հայության բնօրրանում` Օսմանյան Թուրքիայի վերահսկողության տակ հայտնված հայերի ցեղասպանությունը: Հրեական ժողովուրդը տեղյակ է արդյո±ք, որ երկրորդ համաշխարհայինի օրերին թրքական զորքերը պատրաստ կանգնած էին Խորհրդային Միության մեջ գտնվող Խորհրդային Հայաստանի սահմանին, ու կազմ ու պատրաստ սպասում էին, որ հենց ընկրկի ֆաշիզմի դեմ մահ ու կենացի կռիվ մղող սովետական ժողվուրդը, իսկույն ներխուժեն` շարունակելու համար հայության ցեղասպանությունը հայության բնօրրանի արևելյան հատվածում` Այսրկովկասից հարավ ընկած վայրերում, որտեղ ցեղասպանությունը հայության դեմ հերթական անգամ բռնկվել է 1918-ին ու շարունակվել նաև 1920 թվականին: Այո, այդ օրերին հայոց Մեծ Որդին, իր ժողովրդի ցավերով, երազանքներով ապրող Նժդեհը ելքեր պետք է փնտրեր 1915-1923 թթ. ցեղասպանությունից փրկված իր ժողովրդի բեկորներին խորհրդային տարածքում փրկելու համար: Չորս կողմերում նախապատերազմական տարիներին ընթանում էին բազմակողմանի աշխարհաքաղաքական խաղեր, և մեծ էր վտանգը, որ կրկին անգամ հայության ֆիզիկական գոյության խնդիրը կարող էր դառնալ սակարկման առարկա: Եվ Նժդեհի նպատակը ցեղասպանությունից փրկված հայության բեկորների փրկությունն էր: Վե՜հ նպատակ: Փառավոր է այն ժողովուրդը, ով ծնում է նման նվիրյալ որդու, ինչպիսին Նժդեհն է: Այսօր ցեղասպանությունից փյունիկի պես հառնած հայության համար Նժդեհի կերպարը պայքարի, կյանքի ու ապագայի խորհրդանիշ է, հավերժի կերպար, ու ցանկացած ոտնձգություն այդ կերպարին հայությունը ընկալում է ոտնձգություն իր անցյալի, ներկայի ու ապագայի հանդեպ: Իսկ հրեական ժողովուրդը տեղյա±կ է, որ արդեն Խորհրդային Միության տարածքում, երկրորդ համաշխարհայինից շատ հետո, 1987-1992 թթ. թրքական հայասպան, ցեղասպան քաղաքականությունը նորից գործի դրվեց, իսկ Խորհրդային Միությունը իր սահմաններից ներս  չկարողացավ անգամ փրկել իր իսկ քաղաքացիներին: Այդ տարիներին տասնյակ հազարավոր հայեր սպանվեցին, անհայտ կորան ու առևանգվեցին` զոհ դառնալով այդ ցեղասպանությանը` Սումգայիթում, Բաքվում, Գանձակ/Կիրովաբադում և Ադրբեջանական ԽՍՀ-ի այլ հայաբնակ տարածքներում: Հրեական ժողովուրդը տեղյա±կ է այս իրողությունից: Ինչո±ւ հեղինակը շրջանցում է և իր ժողովրդին սրա մասին տեղյակ չի պահում, այլ փորձում է վարկաբեկել հայության մեծ զավակին, ով իր կյանքը նվիրել է ցեղասպանության դեմ պայքարին ու ողջ հայ ժողովրդին: Սա էլ պետք է գնահատել հերթական ստոր աշխարհաքաղաքական այն խաղերից, որտեղ ոտնահարված են ժողովրդների ճակատագրերը, նրանց մաքառման ու վերապրելու իրավունքները: Կոչ ենք հղում հրեական ժողովրդին, նրա նվիրյալ զավակներին, կասեցրե՛ք այս ցեղասպանությունը իրականում հովանավորող հոդվածն ու նրա հեղինակի հակամարդ գործունեությունը: Այո՛, ցեղասպանությունը, որը 19-րդ դարի վերջից սկսվեց հայության դեմ և այն շարունակվեց 20-րդ դարում հայության և մյուս ժողովուրդների դեմ, այսօր դարձել է մարդկության դեմ եզակի վտանգավոր աղետ: Այստեղ է, որ հայ և հրեա ժողովուրդները համատեղ գործելու կարիք ունեն: Եվ մենք պարտավոր ենք համախմբվելու ու համատեղ չեզոքացնել ցեղասպանությունը խթանող, հովանավորող և աջակցող ցանկացած քայլ և գործողություն: Մենք մի քանի օր առաջ հարգանքի տուրք մատուցեցինք Ադրբեջանական ԽՍՀ-ի մայրաքաղաք Բաքվում 30 տարի առաջ` 1990 թվի հունվարի 11-19-ը,  ցեղասպանված հայերի հիշատակին: Մենք միանում ենք ձեզ`   հարգանքի տուրք մատուցելու Օուշվիցի զոհերի հիշատակին: Մեր ցավը մեկն է, ու մենք համատեղ անելիք ունենք:    

Lragir.am,
24-01-2020 19:10