Ես շարունակում եմ հացադուլը եւ պատասխանատու կերպով զգուշացնում եմ. Ալեքսանդր Քանանյան

24-01-2020 19:45

Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը, ով հացադուլ էր հայտարարել ընդդեմ ՀԷԿ-երի շինարարության, Ֆեյսբուքի իր էջում գրել է. Սիրելի հայրենակիցներ: Այսաւր կայացաւ իմ հանդիպումն Արցախի պետնախարար Գէորգի Մարտիրոսեանի հետ: Հանդիպումն ընթացել է փոխադարձ յարգանքի եւ կառուցողականութեան ձգտման միջավայրում: Պետնախարարին երախտագիտութիւն եմ յայտնում համաձայնութիւնը կայացնելու առաւելագոյն ջանքերի համար: Միաժամանակ՝ արձանագրում եմ, որ Արցախի «քաղաքական ղեկավարութիւնը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջութիւնը եւ Քարվաճառում՝ շրջանի համապարփակ զագացման հեռանկարը փակող եւ տարածքի բնապահպանական համակարգը հիմնաւորապէս աղճատող փոքր ՀԷԿ֊աշինութեան անվերապահ կասեցման անխուսափելիոթիւնը: Ուստի՝ ես շարունակում եմ հացադուլը եւ պատասխանատու կերպով զգուշացնում եմ, որ մերժելի ՀԷԿ֊աշինարարական աշխատանքների վերսկսման ուղղութեամբ որեւէ ոտնձգութիւն յանգեցնելու է իրավիճակի կտրուկ վատթարացմանը: Արցախի «քաղաքական ղեկավարութեանը» յոդորում եմ աւր առաջ գիտակցել Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ֊աշինութեան շարունակութեան անհամատեղելիութիւնը Հայաստանի ազգային անվտանգութեան հրամայականին եւ դրսեւորել պատշաճ խոհեմութիւն: Խորագոյն յարգանքս եւ երախտագիտութիւնս՝ հայրենի բնութեան եւ Արցախի համապարփակ զարգացման համար ինձ աջակցութիւն յայտնած բոլոր հայրենակիցներիս:

Lragir.am,
24-01-2020 19:45