Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ դեսպանին

24-01-2020 20:07

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը երկուստեք ընդգծել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում է: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ:

Lragir.am,
24-01-2020 20:07