Ավստրիան պլանավորում Է մինչեւ 2030 թվականը ամբողջովին անցնել վերականգնվող Էներգիայի

24-01-2020 20:05

Ավստրիան մինչեւ 2030 թվականը լիովին կանցնի վերականգնվող Էներգիայի օգտագործման: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել Է կանցլեր Սեբաստիան Կուրցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մինչեւ 2030 թվականը մենք կդառնանք այն քիչ երկրներից մեկը, որն ամբողջ Էլեկտրականությունը կստանա վերականգնվող Էներգիայի շնորհիվ, ընդ որում՝ առանց ատոմային ԷլեկտրաԷներգիայի օգտագործման: Մեր նպատակն Է՝ մինչեւ 2030 թվականն ամբողջությամբ դառնալ կլիմայապես չեզոք երկիր, տասը տարով ավելի շուտ, քան նպատակ ունի Եվրամիությունը»,-ասել Է Կուրցը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսակա համաժողովում: Դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, Եվրամիության նպատակը պետք Է լինի կլիմայի եւ շրջակա միջավայրի հավակնոտ պաշտպանության խելացի համատեղումը կայուն տնտեսական աճի հետ: «Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի, եթե մենք՝ որպես Եվրամիություն, օգտագործենք մեր ուժեղ կողմերը, եւ հատկապես՝ մեր բաց հասարակությունը, մեր ազատ հասարակությունը եւ, ամենից առաջ, մեր ազատ եւ ուժեղ եվրոպական տնտեսությունը»,-հավելել Է Կուրցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
24-01-2020 20:05