Էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովմանն ուղղված օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

24-01-2020 22:44

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման նպատակն է էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Բաբկեն Թունյանը: Օրենքի մի շարք հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են նոր կարգավորումներ` իրական սեփականատերերի բացահայտման պահանջի ներդրման վերաբերյալ: Օրենքի նախագիծն Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 109 կողմ ձայնով:

Lragir.am,
24-01-2020 22:44