Բիլլի Այլիշի նոր հոլովակը մի քանի ժամում շուրջ մեկ միլիոն լայք է հավաքել

24-01-2020 22:59

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը YouTube-ում հրապարակել է “Everything I wanted” երգի հոլովակը, որտեղ նկարահանվել է եղբոր՝ Ֆինեասի հետ, որը նրա հիթերի մեծամասնության հեղինակն է, այդ թվում նաեւ դրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Վաղ առավոտյան նրանք ավտոմեքենայով գնում են լողափ: Բայց արշալույսը դիմավորելու փոխարեն Բիլլին սեղմում է գազի ոտնակը եւ սուզվում օվկիանոսի մեջ: Բայց հերոսները չեն խեղդվում. նրանք շարունակում են շարժվել, բայց արդեն ջրի տակ: Մի քանի ժամում տեսահոլովակը, որի ռեժիսորը Այլիշն է, հավաքել է հինգ միլիոն դիտում եւ գրեթե մեկ միլիոն լայք:

Lragir.am,
24-01-2020 22:59