Գումար գողանալու մասին հաղորդում չեմ տվել, քանի որ այդպիսի բան չի եղել. Փոխնախարար

25-01-2020 10:04

ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, անդրադառնալով իր բնակարանում կատարված գողության դեպքին, Ֆեյսբուքի իր էջում գրել է. Շնորհակալ եմ սրտացավ ընկերներիս, ովքեր զանգահարեցին կամ գրեցին իմանալու համար, թե ինչպես եմ: Ասեմ` ինձ և ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է, և կարևորը դա է: Ինչ վերաբերում է ինձ պատկանող գույքին` արդեն 2 տարի է հայտարարագրում եմ այն (այդ թվում մինչև նշանակվելս ունեցած գույքը), և առաջարկում եմ ստահոդ տեղեկությունները ստուգել: Գումար գողանալու մասին հաղորդում չեմ տվել, քանի որ այդպիսի բան չի եղել: Հ.Գ. Ստահոդ և անբարո ստատուսատերերին մաղթում եմ սեր և երջանկություն

Lragir.am,
25-01-2020 10:04